
Սինգապուրն ու Ցյուրիխը աշխարհի ամենաթանկ քաղաքներն են

Սինգապուրն ու Ցյուրիխն այս տարի ճանաչվել են աշխարհի ամենաթանկ քաղաքներ։ Դրանց հաջորդում են Ժնևը, Նյու Յորքը և Հոնկոնգը։ Այդ մասին հայտնել է Economist Intelligence Unit-ը (EIU)։ Նշվել է նաև, որ ամբողջ աշխարհում են շարունակում թանկանալ կյանքի ու կեցության հետ կապված գները։
Միջին հաշվով, ավելի քան 200 հաճախ օգտագործվող ապրանքների և ծառայությունների համար տեղական արժույթով գները տարեկան կտրվածքով աճել են 7,4%-ով, ինչը անկում է նախորդ տարվա ռեկորդային 8,1% աճից, բայց դեռևս զգալիորեն բարձր է 2017-2021թթ․ միտումից․ ասվում է զեկույցում:
Սինգապուրը վերջին տասնմեկ տարիների ընթացքում իններորդ անգամ է գլխավորել վարկանիշի առաջին հորիզոնականը՝ մի քանի կատեգորիաներում գների բարձր մակարդակի պատճառով: Այն ունի տրանսպորտի ամենաբարձր գներն աշխարհում՝ շնորհիվ մեքենաների քանակի՝ կառավարության սահմանափակման ու խիստ վերահսկողության: Այն նաև ամենաթանկերից է հագուստի, մթերքների և ալկոհոլի գների առումով: