Բաժիններ՝

Հրդեհ` Վեդի քաղաքում․ կա տուժած

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ս․ Նիկողոսյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են անվադողեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են տներից մեկի տանիքը և հնամաշ անվադողեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:42-ին, մարվել՝ 23:59-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 գմ, տան ետնամասում՝ մոտ 200 հնամաշ անվադողեր և կուտակած պահեստամասեր։ Տան բնակիչ Վ․ Մ․-ն (ծնված 1980 թ․) ձեռքի հատվածում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս