![](/banners/BeFunky-design.jpg)
Լոռու մարզի ճանապարհներին տանիքներ են վնասվել, ծառեր են կոտրվել ու ընկել. երթևեկությունը երկկողմանի փակվել է
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/imgonline-com-ua-Resize-0a9gN5cpMtNE8Y.jpg)
Դեկտեմբերի 28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Տաշիր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան և Ստեփանավան-Ուռուտ ավտոճանապարհներին տանիքներ են վնասվել, ծառեր են կոտրվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. երթևեկությունը երկկողմանի փակվել է։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարները իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառերը մասնատման և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացման աշխատանքներ: