Բաժիններ՝

Երիտասարդը բնակարանից գողացել էին 1370 դոլար և 160.000 դրամ

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.15-ից ժամը 11.55-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի իր բնակարանից գողացել են 1370 դոլար և 160 000 դրամ:

Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031