Պետություն էինք, երբ Ադրբեջանը Հայաստանի տարածքը չէր օկուպացնում. աշխարհի հայը՝ Սևադա Խոջաբաղյանին
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա էր իր հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որի գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից:
Հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, Ալիևին հանձնած Փաշինյանի ձեռքից մրցանակը ստանալուց հետո Սևադա Խոջաբաղյանը նախ շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու Հանրային հեռուտաընկերությանն այդ մրցանակաբաշխության գաղափարի և կազմակերպման համար, ապա շարունակեց.
«Վերջապես, մենք ուզում ենք պետություն դառնալ… Ես դիմում եմ աշխարհի հայերին՝ եկեք … արդեն տեսնում եք՝ պետություն ենք դառնում, եկեք հզորացրեք՝ ի հեճուկս ցանկացած թշնամու, որ այլևս չհամարձակվեն մեր նկատմամբ ինչ-որ բաներ մտածեն»։
Աշխարհի հայ, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, անդրադառնալով Սևադա Խոջաբաղյանի կոչին, 168.am-ի հետ զրույցում, նշեց.
«Պետություն էինք այն ժամանակ, երբ համարվում էինք Արցախի Հանրապետության անկախության երաշխավորը։ Մեր պետության հիմքերը դրել են Մոնթեն, Մովսես Գորգիսյանն ու շատ-շատ ազատամարտիկներ։ Նրանց կյանքի գնով, նրանց արյան գնով էր նաև, որ կա Հայաստանի Հանրապետությունը, ունեցանք անկախության հանրաքվե, անկախ պետության գաղափարախոսություն։ Մենք տարիներ շարունակ կառուցելով՝ ունեինք պետություն, որի հետ հաշվի էին նստում։ Մենք ինքնիշխան տարածքներ չէինք կորցնում, Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացումը, չեմ կարծում, որ ինքնիշխան պետականություն ունենալու նշաններից է»,- ասաց Սամվել Լուլուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։