
Flyone Armenia-ի ինքնաթիռում 1150 եվրո են մոռացել. այն ամբողջությամբ փոխանցվել է Շերեմետևո օդանավակայանին՝ տիրոջը վերադարձնելու համար

Flyone Armenia-ի 3F 327 Երեւան-Մոսկվա (Զվարթնոց-Շերեմետևո) չվերթի ուղեկցորդուհիները դեկտեմբերի 23-ին ինքնաթիռի սրահում գումար են հայտնաբերել։
FlyOne Armenia ավիաընկերությունից տեղեկացանք, որ գումարը կազմել է 1150 եվրո։ Այն ամբողջությամբ փոխանցվել է Շերեմետևո օդանավակայանի (Մոսկվա) անվտանգության ծառայությանը։
Դեկտեմբերի 21-ին էլ նույն ավիաընկերության 3F 316 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում բորտուղեկցորդուհիները սրահում հայտնաբերել էին 5000 դոլարի չափ գումարով դրամապանակ։