Բաժիններ՝

Ճապոնիան նախատեսում է զինված ուժերի իրական թվակազմը հասցնել ավելի քան 247 հազարի

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մեծացնել զինված ուժերի իրական թվակազմը՝ հասցնելով ավելի քան 247 հազարի։ Այդ նպատակով առաջին հերթին ենթադրվում է ավելացնել վճարումները զինվորականների որոշակի կատեգորիաների համար։

Ճապոնիայի` կամավոր հիմունքներով համալրվող զինված ուժերի իրական թվակազմը լավագույն դեպքում հասնում է օրենքով սահմանվածի 95%-ին: Էական խնդիրներ կան, մասնավորապես, զինվորական նավաստիների հավաքագրման հարցում, քանի որ վերջին շրջանում երկրի վերջրյա և ստորջրյա նավատորմն ակտիվորեն իրականացնում է հեռավոր նավարկություններ, իսկ դա մեծացնում է ծառայության դժվարությունները:

Երկրի պաշտպանության նախարարությունը նախատեսում էամենակարճ ժամկետներում զինված ուժերի թվաքանակը հասցնել սահմանված մակարդակին, իսկ այնուհետև դնել այն էլ ավելի մեծացնելու հարցը։ Կամավորների հավաքագրումն ակտիվացնելու համար ենթադրվում է, մասնավորապես, 13%-ով բաձրացնել սպաների վճարումները։10%-ով կբարձրացվի վերջրյա և ստորջրյա նավաստիների վարձատրությունը։

30-ից 35 տարեկան ճապոնացի զինծառայողները տարեկան ստանում են միջինը 5,16 մլն իեն (ավելի քան 36,3 հազար դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս