ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումներով
Եվրամիությունը Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումները համարել է երկրում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով լուրջ մտահոգության առիթ։
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։
«Լրագրողների և ակտիվիստների վերջին կամայական կալանավորումները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով, որը հակասում է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ասվում է հայտարարությունում։
ԵՄ-ն հայտարարության մեջ թվարկված են այն լրագրողները, որոնք ենթարկվել են կամայական կալանավորումների։
Բացի այդ, Եվրամիությունը նաև ափսոսանք է հայտնել իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևի, քաղաքական ընդդիմության առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի ձերբակալությունների, նշանավոր գիտնական և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի և քաղաքացիական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի նախնական կալանքը երկարաձգելու որոշման համար։
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների համար բանտարկված անձանց և ազատ ու անարգել պայմաններ ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3a857d251611f2f0ccb6fbecb606f286
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»