Բաժիններ՝

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի։

Զոհերի ընդհանուր թվից 113 մարդ զոհվել է Գանսուի նահանգում, իսկ 31-ը, թարմացված տվյալների համաձայն, Ցինհայի նահանգում։ Ցինհայում երեք մարդ մինչև հիմա անհետ կորած է:

Գանսուի և Ցինհայի նահանգներում դեկտեմբերի 18-ին՝ կեսգիշերից առաջ տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժը մեծ ավերածություններ է արել։ Ավելի քան 207 000 տուն է վնասվել, 15 000-ը փլուզվել է։ Ցնցումներն առաջացրել են նաև սողանքներ, վնասել են ճանապարհները, էլեկտրահաղորդալարերը և ջրագծերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս