Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում. ՔՊ-ի՝ «վերբովկայի» փորձերն անարդյունք են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից բռնի իշխանազավթումից հետո Ալավերդիում նոր «պրոցեսներ» են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համայնքապետ կարգված Դավիթ Ղումաշյանը փորձում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցներին իր կողմը բերել՝ տարբեր առաջարկներ անելով։

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ միայն Արկադի Թամազյանի թիմակիցները, այլ նաև համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ չեն պատրաստվում համագործակցել, ինչպես քաղաքապետարանում են ասում, խայտառակ ձևով իշխանության եկած անձնավորության հետ։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, Ղումաշյանը համայնքապետի 1-ին տեղակալ, ՀԱԿ անդամ Տիգրան Պապոյանին նույնպես փորձել է ճամբարափոխ անել, սակայն ՀԱԿ սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել, և Պապոյանը Թամազյանի հետ պայքարելու է վերականգնելու արդարությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031