![](/banners/BeFunky-design.jpg)
28-ամյա երիտասարդը հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/txamard.jpg)
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 28-ամյա Մարատ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: