
28-ամյա Արթուր Զ.-ն հայտնաբերվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկները դեկտեմբերի 18-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին հայտնաբերել և ոստիկանության Գուգարքի բաժին են տարել 28-ամյա Արթուր Զ.-ին: Նա հունվարի 16-ից ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: