Եղբայրները ձերբակալվել են
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի բակից բուժօգնության է տեղափոխել երկու երիտասարդի. իջևանցի 26-ամյա երիտասարդը «աջ զստափոսում երկու կտրած-ծակած վերքեր, սրտի կանգ և կլինիկական մահ» ախտորոշմամբ, իսկ Շոպրոնի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդը՝ «նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում հիվանդանոց տեղափոխված երիտասարդներն ու Գավառի, Մարտունու և Արտաշատի բնակիչ երեք երիտասարդ վիճաբանել են Շոպրոնի փողոցի բնակիչ 27-ամյա և 29-ամյա եղբայրների հետ: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ նրանք ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում եղբայրները ներկայացել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: