Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, հանդիպումը կայացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:
Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը: