Բաժիններ՝

Գիտնականները մարդու բջիջներից փոքրիկ ռոբոտներ են ստեղծել

Գիտնականները մարդու բջիջներից ստեղծել են շատ փոքր չափերի «կենդանի» ռոբոտներ։ Դրանք կարող են շարժվել և մի օր, գուցե, օգնեն բուժել վերքերը կամ վնասված հյուսվածքները։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով վերջերս արված մի հետազոտություն։

Թաֆթսի համալսարանի և Հարվարդի համալսարանի գիտնականներից կազմված խումբն իր ստեղծած ռոբոտներն անվանել է անտռոբոտներ։ Մասնագետները տարբեր տարիքի և սեռի անանուն չափահաս դոնորների շնչափողից վերցրել են բջիջներ։

Ըստ հրապարակման՝ նրանք կենտրոնացել են այս տեսակի բջիջների վրա, որովհետև դրանք ավելի հեշտ հասանելի են՝ շնորհիվ COVID-19-ի և թոքերի հիվանդությունների ժամանակ կատարված աշխատանքի։ Բացի այդ, դրանք ունեն այնպիսի հատկանիշներ, որոնք բջիջներին թույլ են տալիս շարժվել․ շնչափողի բջիջները ծածկված են մազանման ելուստներով, որոնք կոչվում են թարթիչներ և հետ ու առաջ են շարժվում։ Ավելի վաղ արված հետազոտությունները նույնպես ցույց էին տվել, որ այդ բջիջները կազմում են օրգանոիդներ։

Կենսաբանական ռոբոտներ նախկինում նույնպես ստեղծվել են այլ գիտնականների կողմից, սակայն դրանք կառուցվել են ձեռքով՝ մեկ բջիջի վրա մյուսը «ցանելով»։ Այս դեպքում գիտնականները գտել են մեթոդ, որի շնորհիվ բջիջներն «աճել են»։ Այս մեթոդով յուրաքանչյուր անտռոբոտ ստեղծվել է մեկ բջիջից։

Կարդացեք նաև

Ըստ տարբեր հետազոտությունների՝ գիտնականները կարծում են, որ անտռոբոտները կարող են օգտագործվել բժշկության մեջ։ Դրանք կարող են նաև ստեղծվել հիվանդի սեփական բջիջներից։

Տեսանյութեր

Լրահոս