Բաժիններ՝

Ուկրաինան ընթացիկ տարում ավելի քան 54 միլիարդ դոլար կուղղի ռազմական ծախսերի համար

Ուկրաինան ընթացիկ տարում 54,1 միլիարդ դոլար կուղղի ռազմական ծախսերին: Այդ մասին երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է իր Telegram ալիքում։

«Ընդհանուր առմամբ, պետությունն այս տարի անվտանգության և պաշտպանության հատվածին գրեթե 2 տրիլիոն գրիվնա (54,1 միլիարդ դոլար) կհատկացնի: Անցյալ տարի Ուկրաինան տնտեսությունը տեղափոխեց ռազմական ռելսերի վրա: Խաղաղ ժամանակի ամբողջ բյուջեն նախատեսված է զինված ուժերի համար անհրաժեշտ ամեն ինչի գնման և ստեղծման համար», – գրել է Շմիգալը։

Իսկ X-ի իր միկրոբլոգում նա հայտնել է, որ Ուկրաինան Եվրամիությունից ստացել է մակրոֆինանսական օգնության 8-րդ տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով։ Ընդհանուր առմամբ, 2023 թ․-ին ԵՄ բյուջեից Ուկրաինային օգնությանն արդեն հատկացվել է 13,5 մլրդ եվրո։ Իսկ 2022 թ․ փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր Կիևին ԵՄ-ի օգնությունը հասել է 70 մլրդ եվրոյի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս