Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 98 անձի

Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 98 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։

«Ակցիայի 98 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,-հայտնեցին ոստիկանությունից։

Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։

Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930