«Լրագրողները ռուսական Rutply ալիքից էին, իսկ ալիքը սիգնալը վաճառում էր միջնորդին. գնորդներից մեկն էլ փաստորեն ադրբեջանական ալիքն էր»

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր է՝ ադրբեջանական ինչ-որ ալիքով տարածվում է live հրապարակից։

Այսօր գնացինք այդ LIVE հետքերով, և գտանք, որտեղից է նկարահանվում։

Ստիպված նույնիսկ գնացի կամերային դեմը ձեռքով արեցի, որ հաստատ լինի։

Լրագրողները, պարզվեց, ռուսական Rutply ալիքից էին, իսկ ալիքը սիգնալը վաճառում էր միջնորդին, ով հետո ցրում էր այլ լրատվամիջոցներին։

Գնորդներից մեկն էլ փաստորեն ադրբեջանական ալիքն էր։

Ոստիկանություն կանչեցինք, ստուգեցինք հերթով, ով են, ինչ են։

Rutply-ից ասեցին, որ որոշում է ընդունվել Հայաստանից եթեր այլևս ոչ մեկին չտալ։

Լրագրողներին ասեցինք, որ գնան մոմ վառեն, որ չեն սատկացրել։

Թողեցինք ոստիկանների մոտ, վերադարձանք հրապարակ։

Շնորհակալություն զգոն քաղաքացիներին ու լրագրողներին, որ ուշադիր հետևում են շուրջբոլորը կատարվողին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930