Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցք հումանիտար օգնության հասանելիությունը՝ հին հայկական համայնքը թողնելով սովամահության․ Բոբ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել են լսումներ՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը:
«Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցք հումանիտար օգնության հասանելիությունը՝ հին հայկական համայնքը թողնելով սովամահության»,- լսումների մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։
Նա նշեց, որ մինչև արգելափակումը 120 բեռանտար էր անցնում ամեն օր։
Մենենդեսը Ադրբեջանի գործողությունները որակեց «էթնիկ զտում», և որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նպատակը «ղարաբաղցիների հնազանդեցումն է կամ նրանց սովամահ անելը»:
Սենտորը հայտարարեց, որ Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում, ժամանակը քիչ է գործելու համար, ընդամենը մի քանի շաբաթ: