Բաժիններ՝

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 236.6 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Չինաստանի ներկայացուցիչներն են:

Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930