Հայտնի է, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ տեղափոխված ռուսական հումանիտար օգնությունը

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ հասած ռուսական հումանիտար օգնությունը:

«Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,

այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ

5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ ավելի ուշ կհաղորդվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930