 
                        Վիրաբույժը զգուշացրել է տղամարդկանց առողջության վրա վիսկիի ազդեցության մասին
 
                                    Վիսկիի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման, զգուշացրել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում խոսել է այս ալկոհոլային խմիչքի ազդեցության մասին, մասնավորապես, տղամարդկանց առողջության վրա։
Վիսկիի չարաշահմանը սպառնացող հիվանդությունների թվում բժիշկն անվանել է պանկրեատիտը, լյարդի ցիռոզը, ստամոքսի խոցը, ալկոհոլային կարդիոմիոպաթիան։
«Վիսկին կարող է պարունակել ֆենոլ, որը ոչնչացնում է էրիթրոցիտները։ Կարող է տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        