Կարևոր է, որ Վրաստանն ու Ուկրաինան մարդու իրավունքների մասին ոչ միայն խոսեն, այլև գործեն. Վրացագետ

Արցախում նախագահական ընտրություններին հաջորդեցին այդ ընտրությունները կասկածի տակ դնող Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարությունների տարածած հայտարարությունները:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ տասնամյակների ընթացքում Արցախում տեղի ունեցած նախագահական, պառլամենտական ընտրություններից հետո հարևան այն երկրները, որոնք ունեն տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ, միշտ հայտարարել են, որ չեն ճանաչում այդ ընտրությունները:

«Ուստի այս վերջին հայտարարություններն այդ տրամաբանության մեջ են: Այլ բան է, որ այսօր շատ կարևոր է՝ աշխատանք տարվի հումանիտար հարցերի վերհանման հետ կապված: Այո՛, դու կարող ես չճանաչել ընտրությունները, բայց անտեսել տեղի հայության անվտանգությունն ու իրավունքնե՞րը՝ մանավանդ այն երկրների կողմից, որոնք ձգտում են Արևմուտքին, խոսում են ժողովրդավարությունից, արևմտյան արժեքներից»,- մանրամասնեց վրացագետը՝ նկատելով, որ այս պետություններն իրենց օրակարգերում ոչ միայն պետք է խոսեն մարդու իրավունքների մասին, այլև գործեն՝ անկախ հանգամանքից, որ ռեալ քաղաքականության մեջ շատ դժվար է, և, որ, օրինակ, Վրաստանը կախվածություն ունի Ադրբեջանից և Թուրքիայից:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս