Բանակից թռածների այս իշխանությունը զզվում է իրենց որդիներին հայրենիքին տվածներից. Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ իշխանությունն ամենաշատը զզվում է այն մարդկանցից, որոնք այս երկրի համար իրենց ամենաթանկն են տվել։ Նրանցից մեկը հենց Գարիկ Գալեյանն է՝ 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը։

«Նրանք զզվում են այն մարդկանցից, ովքեր ունակ են պայքարել այս երկրի, Արցախի ազատության համար։ Եթե նայեք նրանց կենսագրությունը, նրանք հիմնականում բանակից թռած են, ամբողջ կյանքում բանսարկություններ են տարածել նրանց հասցեին, ովքեր ազատագրել են Արցախը՝ լինեն գեներալներ թե քաղաքական գործիչներ։ Քանի որ իրենք չէին տեղավորվում այդ հերոսական համակարգի մեջ, օրինակ, հիշո՞ւմ եք, երբ Արցախն ուրացողներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ասաց, որ թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախը»,- դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Իշխանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս