Փաշինյանը թքած ունի և մեր հայրենիքի, և զինվորի կյանքի վրա. Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի խոսքով՝ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ձերբակալությունը միտում ունի թիրախավորել բոլոր այն մարդկանց, որոնք որևէ բան հաշվի չառնելով փորձում են նպաստել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

«Այս իշխանություններն այդ մարդկանց ամեն կերպ փորձում են դուրս մղել պայքարից։ Չեմ կարող չասել՝ Արմեն Աշոտյանի կալանավոումը հենց այդ միտումն ուներ։ Գարիկ Գալեյանը նույնպես շատ ակտիվ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում է, բացի այդ, նա այս հայրենիքին իր ամենաթանկն է տվել՝ որդուն։ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, դուրս է եկել վերջնական վազքուղի՝ իր դավաճանական ծրագրերն ավարտելու»,- դատարանի բակում 168.amի հետ զրույցում ասաց Աշոտ Անդրեասյանը՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի ձերբակալմանը։

Ըստ նրա, այս իրավիճակում, երբ ադրբեջանական 45 հազարանոց զորքը, զինտեխնիկան տեղակայված է ՀՀ սահմանի ողջ երկայնքով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերին և իր հարցազրույցներում ասում է՝ Ադրբեջանն ագրեսիա է ցուցարբերում, բա ո՞ւր մնաց նրա ասած՝ խաղաղության դարաշրջանը։

«Հիմա Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր քաղաքականությունը դեպի Արևմուտք է գնում։

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանը փողոցից գալով ու դառնալով ԱԺ նախագահ, դիվանագիտական կրթություն չունենալով, Մարիա Զախարովայի հասցեին նման հայտարարություն արեց, ինչից հետո ՌԴ-ում մեր դեսպանը կանչվեց ԱԳՆ-ն ու խիստ քննադատության արժանացավ:

Հիմա Ադրբեջանը փորձելու է իր ագրեսիվ քաղաքականության արդյունքում Սյունիքը կտրել: Եվ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ասելու է, եթե ուզում եք կռվեք, պահեք ձեր հողը, եթե չէ՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքեմ»,-եզրափակեց Աշոտ Անդրեասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս