Ադրբեջանի կողմից հարված չպետք է սպասել միայն Արցախի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է՝ պայմանավորված երկու հիմնական գործոնով:

Առաջինը, ըստ նրա,  դա անվտանգային միջավայրն է, որն արտահայտվում է Արցախի և ՀՀ-ի առաջնագծի տարբեր հատվածներում հակառակորդի բավականին մեծ ուժերի կենտրոնացմամբ, տեղաշարժերով, մեծ զինտեխնիկայի ներգրավմամբ:

«Ընդ որում, երբ խոսում ենք շարժերի մասին դրանք չեն վերաբերում միայն հրաձգային տարբեր  օղակներին, այլ զրահատեխնիկա, հրետանային հրթիռային ուժեր, ԱԹՍ-ների բավականին մեծ ակտիվություն և այլն: Ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է ազդեցություն ապահովել նաև Արցախի ներքաղաքական զարգացումների վրա, որպեսզի նաև ներսից փորձի կանխել այն դիմադրության օջախները, որոնք կարող են իրենց կարծիքով խնդիրներ առաջացնել: Գրեթե բաց տեքստով սպառնում են Արցախին ուժի միջոցով ամբողջական վերահսկողություն նրա նկատմամբ հաստատել»,- նշել է պատգամավորը:

Ըստ Աբրահամյանի, Ադրբեջանի նպատակը միայն չի սահմանափակվում Արցախով, և պատերազմից հետո ՀՀ տարածքների բռնազավթումը՝ մոտ 150 քկմ, խոսում է այն մասին, որ չպետք է հարվածը սպասել միայն Արցախի ուղղությամբ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս