«Արցախում տեղի ունեցող իրական քաղաքական գործընթացները և փոփոխությունները հոգեխանգարմունքի մեջ են գցել նիկոլականներին. այլևս Արցախից միանգամայն այլ ուղերձներ են հղվելու». Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին Արցախում տեղի ունեցող իրական քաղաքական գործընթացները և փոփոխությունները հոգեխանգարմունքի մեջ են գցել մի կողմից նիկոլականներին՝ սկսած քոչարյանանդոններից, վերջացրած բաբաջանյանարմաններով, մյուս կողմից էլ՝ Արցախում գործող իրենց արբանյակներին։

Հայաստանի իշխանությունների կողմից ուղղորդվող այս տանդեմը շատ լավ հասկանում է, որ Արցախում պայքարող ուժերի հաղթանակը պարտություն է դառնալու անձամբ իրենց համար։

Փաստացի պարզ է դառնում, թե ով է դեմ Արցախի սուբյեկտայնությանը, ով է փորձում Ստեփանակերտը պահել հանձնվողի դերում, և բան ու գործ թողած քննադատում են, որ Արցախում քաղաքական պրոցեսներ են գեներացվում, որ Արցախը փորձում է մեջքը ուղղել և այլն:

Ուստի ոչինչ չի մնում սրանց, քան գործել նույն ձեռագրով՝ խաղալ զանգվածային հույզերի հետ և դիսկուրսը պահել «ներկա-նախկին թեզի մեջ»՝ թույլ չտալով որևէ բովանդակային հարցի քննարկում և լուծում:

Սակայն փաստ է, որ այլևս Արցախից միանգամայն այլ ուղերձներ են հղվելու համայն հայությանն ու արտաքին աշխարհին։ Այս հանգամանքը վստահաբար բերելու է Արցախի սուբյեկտայնության և ժողովրդի պայքարի կամքի ուժեղացմանը, ինչը կարմիր քարտ է ինտեգրման ջատագովների համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930