Հայաստանում վճռական գործողությունները կբերեն արմատական փոփոխություններ. Մամիջանյան

«Եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ ՀՀ զինանշանով անձնագիր, եթե ուզում ենք մեր զավակների օրորոցայինները երգել հայերենով, այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի: Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ապագայում մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ միայն ականատես, այլև մասնակից և իրագործող կլինեն Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն վճռական փոփոխությունների»,- այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32-րդ տարեդարձի առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ Արցախի այս պահին ձևավորվող իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքին:

«Ես կասկած անգամ չունեմ, որ պարոն Շահրամանյանը, Իշխանյանը և մյուս գործընկերները լսելի կդարձնեն Արցախի քաղաքացիների ձայնն աշխարհին, այստեղ 7 շարքով հերթապահող ոստիկաններին և, որ ամենակարևորն է, զինապատ դռների հետևում թաքնված իշխանություններին»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս