ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

«Բարձր եմ գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում:

Նիկո Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

Քննարկել ենք տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Դեսպանին ներկայացրել եմ նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները»,- գրել է Գրիգորյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 4 զոհի և 1 վիրավորի մասին։

Տեսանյութեր

Լրահոս