
Նշվել են խաղողի քիչ հայտնի բուժիչ հատկությունները

Դիետոլոգների կարծիքով՝ խաղողի օգտագործումը կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչպես նաև բարելավել մարդու ճանաչողական կարողությունները։ Նրանք անվանել են հատապտուղների ութ քիչ հայտնի բուժիչ հատկություններ Eat This, Not That հրատարակության համար:
Ըստ ամերիկացի դիետոլոգ Դանիել ՄաքԱվոյի՝ խաղողը պարունակում է ավելի քան 1600 օգտակար միացություններ։ Մարմնի համար անհրաժեշտ նյութերով ամենահարուստն են խաղողի կորիզներն ու կաշին։
«Խաղողի հակաօքսիդանտ միացությունները օգնում են նվազագույնի հասցնել ուղեղի օքսիդատիվ սթրեսը, որը պաշտպանում է նրան տարիքի հետ ճանաչողական անկումից և հիշողության կորստից»,– shantnews-ի փոխանցմամբ՝ ասաց սննդաբանը:
Նրա գործընկեր Փոլ Քլեյբրուքը հավելել է, որ խաղողի հակաօքսիդանտները՝ ֆլավոնոիդները, ֆենոլները, վիտամին C-ն, կվերցետինը, լյուտեինը, բետա-կարոտինը և ռեսվերատրոլը, օգնում են վերականգնել վնասված բջիջները և պաշտպանել դրանք ազատ ռադիկալներից:
Խաղողի օգտագործումը նաև դանդաղեցնում է ծերացման գործընթացը, պահպանում երիտասարդությունը, պաշտպանում արյունատար անոթներն ու սիրտը վաղաժամ մաշվելուց, ասում է սննդաբան Ջեսիա Ֆեդերը։
Նրա խոսքով՝ ռեսվերատրոլը՝ բնական հակաօքսիդանտը, որով հատկապես հարուստ են կարմիր և սև խաղողը, ունի բարերար ազդեցություն։