Արտյոմ Հ.-ն կամավոր ներկայացել է բաժին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին, ժամը 14.35-ին, Գավառի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Այս տարվա հունիսի 30-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կամավոր ներկայանալու մասին հետախուզումը նախաձեռնողին տեղյակ պահելուց հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել: