Արցախցիներն ամեն ինչ անում են Արցախի փրկության համար. հերթը Երևանինն է. Հայկ Մամիջանյան

Այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը 58 հազար ստորագրությունները հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այնտեղ էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ հենց Երևանում է որոշվելու Արցախի ու Հայաստանի ապագան ու ճակատագիրը, իսկ արցախցիները իրենցից կախված ամեն ինչ անում են Արցախի փրկության համար` ֆիզիկապես դիմանալով սովին, ճնշմանը, Ադրբեջանի առևանգումներին։

««Հայաքվեն» պարզապես ավելացնում է պատիժ նրա համար, ինչը գրված է ՀՀ սահմանադրությունում, որևէ նոր բան չի ավելանում։ Այստեղ քննարկելու որևէ բան չկա. ՀՀ օրենքով` այն պաշտոնյան, որը կհանդգնի հայտարարել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, պետք է պատիժ կրի թե՛ իրավական, թե՛ բարոյական»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ արցախցիներն ամեն ինչ անում են Արցախի փրկության համար. հերթը Երևանինն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031