Բաժիններ՝

WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի․ ինչո՞ւ է այն կարևոր

WhatsApp-ում նոր գործառույթ է կներդրվի, որի նպատակն է բարելավել զանգերի գաղտնիությունը: Ինչպես հայտնում է WABetaInfo կայքը, որը մասնագիտացած է մեսենջերում թարմացումների վերլուծության մեջ, օգտատերերը կկարողանան թաքցնել իրենց IP հասցեն զանգեր կատարելիս։

Նշվում է, որ IP հասցեն թաքցնելը, սակայն, կբարդացնի զանգահարողի իրական գտնվելու վայրի տեղորոշումը: Դրա համար զանգերը կանցնեն WhatsApp-ի սերվերների միջոցով, ինչն իր հերթին կարող է մի փոքր նվազեցնել կապի որակը։ Գործառույթի առկայությունը հնարավոր է ստուգել մեսենջերի կարգավորումներում՝ գնալով «Գաղտնիություն» մենյու, ապա «Զանգեր» բաժին։

Բացի դրանից, WhatsApp-ն ապահովում է պաշտպանություն զանգերի և հաղորդագրությունների գաղտնալսումից՝ օգտագործելով ծայրից ծայր կոդավորում: Ըստ մեսենջերի մշակողների՝ դա օգնում է պաշտպանել հաղորդագրությունները, լուսանկարները, տեսանյութերը, ձայնային հաղորդագրությունները, փաստաթղթերը և օգտատերերի զանգերը երրորդ կողմի տրամադրության տակ հայտնվելուց։

Նորամուծությունը հայտնաբերվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.23.18.15 համարի ներքո։ Android-ի, iOS-ի և Windows-ի վրա հավելվածի կայուն տարբերակների օգտատերերի համար դրա գործարկման ժամկետները դեռևս չեն բացահայտվել:

WhatsApp-ը պարբերաբար նոր գործառույթներ է ներդնում։ Վերջերս հայտնի դարձավ, որ մեսենջերում օգտատերերը շուտով կկարողանան միմյանց բարձր լուծաչափով լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել, արհեստական բանականության օգնությամբ ստեղծել իրենց սթիքերները։

WhatsApp-ը վերջերս նաև հայտարարել է, որ նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կավելացնի։ Մեկ այլ նորամուծության շրջանակում մեսենջերում վերջերս նաև ավելացել է մեկ հեռախոսում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս