«Ձեզ նվաստացրել են Սևծովյան ավազանում». Պոդոլյակը` Թուրքիայի մասին
Ուկրաինայի նախագահի խոսնակ Միխայիլ Պոդոլյակն ուկրաինական «UNIAN» լրատվական գործակալության հետ զրույցում քննադատել է Թուրքիայի Հանրապետությանը:
Մասնավորապես` անդրադառնալով Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկրարացման նպատակով թուրք-ռուսական բանակցություններին՝ Պոդոլյակը պնդել է, որ Թուրքիան նվաստացած է այդ գործընթացում:
Բացի այդ, նա ընդգծել է. «Տևական ժամանակ իրենց (նկատի ունի թուրքական կողմին։-խմբ.) համոզելու փորձերը ոչ մի նշանակություն չունեցան»:
Շարունակելով իր խոսքն ուղղված Թուրքիային՝ Պոդոլյակը նշել է.
«Ձեզ զրկել են օբյեկտիվությունից: Ձեզ նվաստացրել են Սև ծովի ավազանում, որտեղ դուք համարվում եք ուժեղ երկիր: Նկատի ունեմ Թուրքիայի հանրապետությունը: Դրանից հետո դուք գնում եք Սոչի՝ ասելու. «Գուցե դու ամեն դեպքում համաձայնե՞ս հացահատիկային համաձայնգրի երկարացմանը»: Դա մի շարք հեղինակավոր տարրերի «զորայցումն է» և անկարելի է, որ դուք հետագայում ձեզ այդպես դրսևորեք»:
Այնուհետև Թուրքիային հղելով «Ինչո՞ւ եք մշտապես ցածրանում Ռուսաստանի առաջ» հռետորական հարցը, Պոդոլյակը նշել է.
«Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը: Այս ամենից հետո դուք ցանկանում եք սուբյեկտի՞վ երևալ: Չէ՞ որ դա տարօրինակ կլինի… հնարավոր չէ պարբերապար գալ և ասել. «Մենք ցանկանում ենք ինչ-որ հարցում համաձայնության գալ Պուտինի հետ»: Ինչի՞ շուրջ եք ցանկանում Պուտինի հետ պայմանավորվածություն ձեռ բերել: Դուք ցանկանում եք պայմանավորվել մի մարդու հետ, ով ձեզ նվաստացնում է»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 17-ին էր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրով իր ստանձնած պատրավորությունները: