Բաժիններ՝

Թալիբները կանանց արգելել են այցելել Աֆղանստանի հայտնի ազգային զբոսայգիներից մեկը

Աֆղանստանում իշխանության գլխին գտնվող «Թալիբան» շարժումը արգելել է կանանց այցելել երկրի հայտնի ազգային զբոսայգիներից մեկը՝ ավելացնելով կանանց նկատմամբ սահմանափակումները։ Այս մասին տեղեկանում ենք «The Guardian» պարբերականից։

Ըստ պարբերականի՝ տարեկան հազարավոր մարդիկ են այցելում «Բանդ Է Ամիր» ազգային զբոսայգի՝ հիանալով այնտեղ գտնվող լճերի գեղեցկությամբ և գեղատեսիլ բնությամբ։ Սակայն Աֆղանստանի բարոյականության և առաքինության նախարարը գանգատվել է, որ զբոսայգի այցելող կանայք չեն պահպանում հիջաբը կրելու կանոնները։

«Տեսարժան վայրեր այցելելը կանանց համար պարտադիր չէ», – ասել է նախարար Մոհամմադ Խալիդ Հանաֆին և անվտանգության ուժերին պատվիրել թույլ չտալ կանանց մուտքը զբոսայգի։

Իշխանության վերադառնալուց ի վեր «Թալիբան»-ը փակել է աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցների մեծ մասը, արգելել է կանանց համալսարան ընդունվել, ինչպես նաև աշխատել ՄԱԿ-ի գրասենյակներում։ Կանանց առջև դռները փակել են նաև հասարակական վայրերի մեծ մասը, այդ թվում՝ բաղնիքները, մարզասրահները, զբոսայգիները, գեղեցկության սրահները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031