«Հայաստանը անիմաստ երեք տարի է կորցրել՝ ոչինչ չանելով իր անվտանգության ապահովման ուղղությամբ»․ Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակցողի փոփոխությունը կտրուկ և արմատական փոփոխություններ չի կարող բերել, բայց գոնե հույս կառաջացնի, որ միջազգային խաղացողները կսկսեն Հայաստանի հետ իսկապես բանակցել։

Հիմա Հայաստանի հետ ոչ միայն չեն բանակցում, այլ նաև ընդհանրապես լուրջ չեն վերաբերվում։ Ինչպես արևմուտքում, այնպես էլ Մոսկվայում Փաշինյանին, Միրզոյանին և մյուսներին խաղացնում են մատների վրա, ֆռացնում են, խաբում, քցում ու գլխների տակ փափուկ բարձ դնում։

Այս մարդիկ վերջնականապես կորցրել են վերահսկողությունը գործընթացների վրա ու զբաղված են հայտարարություններ տարածելով և արձանագրումներ անելով։

Հայաստանը անիմաստ երեք տարի է կորցրել՝ ոչինչ չանելով իր անվտանգության ապահովման ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031