Ադրբեջանի դատախազությունը հայտնում է երեք հայ երիտասարդների նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանց նկատմամբ կիրառվել է «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո նրանք «արտաքսվելու են Ադրբեջանի տարածքից»։

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031