
11-ամյա տղան վրաերթի հետևանքով վնասվածք է ստացել

Օգոստոսի 25-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 11-ամյա մի տղա: Նա վնասվածքը ստացել է Վ. Փափազյան փողոցում` վրաերթի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն: