Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման և զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունի մարդու իրավունքների արդյունաավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։

33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտականությունը, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:

Ուստի, Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման և զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունի մարդու իրավունքների արդյունաավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը:

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031