Մագնուս Կարլսենը թունավորվել է Բաքվում

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ թունավորել է Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում՝ Նիջաթ Աբասովի դեմ խաղից հետո։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մամուլի ծառայությունից հայտնում են, որ նորվեգացի գրոսմայստերը երեկ ոչ-ոքի է խաղացել 18-ամյա հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ Բաքվում կայացած աշխարհի գավաթի եզրափակչի առաջին պարտիայում։ Երկրորդ պարտիան կկայանա այսօր՝ օգոստոսի 23-ին։

«Նորմալ իրավիճակում, հավանաբար, ես մի փոքր առավելություն կունենայի, քանի որ մեկ օր կհանգստանայի, մինչդեռ նա (Ռամեշբաբուն,- խմբ.) երեկ պետք է ծանր թայ-բրեյք խաղար։

Բայց վերջին մի քանի օրում ես բավականին վատ վիճակում էի: Աբասովի հետ խաղալուց հետո սննդային թունավորում ունեցա։ Վերջին երկու օրվա ընթացքում չէի կարող ուտել», – Կարլսենի խոսքերն է մեջբերում ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031