
Չինաստանը և ՀԱՀ-ը հանդես են եկել Ուկրաինայի ճգնաժամը բանակցությունների ճանապարհով կարգավորելու օգտին

Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստ են կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը բանակցությունների ճանապարհով կարգավորելու գործում:
Այս մասին ասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի` Յոհանեսբուրգ կատարած այցի արդյունքներով Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության համատեղ հայտարարության մեջ:
«Երկու կողմերը համաձայն են, որ երկխոսությունն ու բանակցությունները միակ հնարավոր ճանապարհն են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։ Նրանք կձգտեն հաշտեցման և կնպաստեն բանակցային գործընթացին, պատրաստ են կառուցողական դեր խաղալ քաղաքական լուծման համար»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում օգոստոսի 23-ին հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Չինաստանը ողջունում է Աֆրիկյան երկրների խաղաղարար առաքելության միջնորդությունը ճգնաժամի կարգավորման հարցում։