
Աֆղանստանում թալիբներն իրանցի ֆոտոլրագրողի են ձերբակալել

Աֆղանստանում իշխանության գլխին գտվող արմատական «Թալիբան» շարժման հետևորդները ձերբակալել են իրանական Tasnim լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մոհամադ Հոսեյն Վելայաթիին։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։
Գործակալությունը նշում է, որ Վելայաթին Աֆղանստանի սահմանը հատել է օրինականորեն՝ երկրի օդային սահմանով, և Քաբուլում անցկացրել է 10 օր։
«Այնուամենայնիվ, երբ նա վերադարձել է Քաբուլի օդանավակայան, «Թալիբան»-ն առանց բացատրության ձերբակալել է նրան», – գրում է գործակալությունը։
Tasnim-ը նաև ընդգծում է, որ «հաշվի առնելով իրանցիների բացասական վերաբերմունքը իրանցի լրագրողների հետ թալիբների առճակատման նկատմամբ՝ Թեհրանն ակնկալում է այդ խմբավորման կողմից իրանցի ֆոտոլրագրողի անհապաղ ազատ արձակումը»։