Ամերիկյան ընկերությունը կդադարեցնի հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցի մատակարարումը ՌԴ

Ամերիկյան Merck Corporation-ի MSD դեղագործական ընկերությունը կդադարեցնի հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցի՝ Zepatier-ի մատակարարումը Ռուսաստանին։

Ըստ «Կոմերսանտի»՝ այդ մասին հաղորդել են պետական «Ռոսզդռավնադզոր» գործակալությունից։

Ըստ հաղորդագրության՝ դեղամիջոցը ռուսական շուկայում չի լինի 2024-ից հետո։

Մինչ այդ, Ուկրաինայի դեմ պատերազմից հետո ամերիկյան ընկերությունը դադարեցրել էր նաև այլ դեղամիջոցների, այդ թվում՝ կարմրուկի ու ջրծաղիկի պատվաստանյութերի վաճառքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031