Թուրքական մամուլը Թուրքիայի թշնամի է համարում Ֆրանսիայի նոր դեսպանին

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտին, ով այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ նախկինում Դյումոնտը եղել է Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: Հրաշալի տիրապետում է թուրքերենին։

Նշվում է, որ Դյումոնտը բազմիցս քննադատել է քուրդ զինյալների դեմ, Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական վերջին լարվածությունում լիովին անցել է Բաքվի կողմը, Ֆրանսիան և Եվրամիությունն Ադրբեջանին կոչ են անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում հումանիտար խնդիրներ ստեղծել:

Ըստ կայքի` Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ Բաքվի և Երևանի միջև «‎համապարփակ խաղաղության» պայմանագրի հասնելու համար։

Ընդհանուր առմամբ թուրքական մամուլը նրան ներկայացնում է որպես Թուրքիայի թշնամի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031