Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին
Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 21-ին ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։
Ալեքսանդր Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:
Այնուհետև կողմերը քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: