Իսկ ինքնիշխանության մասին ծվծվացողները Կապանի օդանավակայանի հետ կապված բան չունե՞ն ասելու, իսկ Երասխում կառուցվող գործարանի մասո՞վ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իսկ ինքնիշխանության մասին ծվծվացողները Կապանի օդանավակայանի հետ կապված բան չունե՞ն ասելու, իսկ Երասխում կառուցվող գործարանի մասո՞վ։

Ադրբեջանը թույլ չի տալիս, փաստացի խախտելով ՀՀ ինքնիշխանությունը իր տարածքի մի մասում։ Բան չկա՞ անելու կամ ասելու։

Թե՞ մենակ Ռուսաստանի մասով եք դեմ սիրելի և ոչ միայն` ընկերներ։

Հայաստանի իշխանությունները ի զորու չեն ապահովել ՀՀ ինքնիշխանությունը, իրանց բան չկա՞ ասելու։ Թե՞ մենակ Վարդանյան Ռուբենին պետքա ասենք։

Հ.Գ. Փաստորեն «ինքնիշխանության» սկզբունքը, թանկ գաղափարը ձեզ պետք էր պարզապես հակառուսականությունը թեժացնելու համար, թե չէ դուք վաղուց եք հրաժարվել հավանաբար։

Իմ համար միևնույն է կտարածեք հակառուսականություն թե չէ, բայց ինքնիշխանության գաղափարը միեւնույն չի, իսկ դուք այն դեգրադացնում եք։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031