
Բելառուսը չեղարկել է Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը

Մինսկը չեղարկել է Կիևի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը։ Բելառուսի նախարարների խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ հարթակում։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Չեղարկել Բելառուսի Հանրապետության նախարարների կաբինետի և Ուկրաինայի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որն ստորագրվել է 1994 թվականի դեկտեմբերի 16-ին Մինսկում», – ասված է փաստաթղթում։
Այդ նույն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ընդունման օրը՝ օգոստոսի 15-ին, չեղարկվում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որն ստորագրվել է 2003 թվականին։
Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է ուղարկել ծանուցում համաձայնագրի և արձանագրության չեղարկման մասին: