Բաժիններ՝

Գերմանիան հրաժարվել է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ծրագրից

Գերմանիայում հրաժարվել են ՆԱՏՕ-ի պլանից՝ ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով տարեկան ռազմական ծախսեր իրականացնելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Ռազմական բյուջեի մասին օրենքի նախագծից հանվել է Գերմանիայի պարտավորություններին առնչվող կետը։ Այդուհանդերձ, նշվում է, որ Գերմանիան կկարողանա հավատարիմ մնալ առաջիկա հինգ տարիների համար նախանշված ցուցանիշներին հասնելու իր պարտավորություններին։Реклама

Նման որոշումները հակադրվում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախկին հայտարարություններին, ով խոսում էր տարեկան ՀՆԱ-ի երկու տոկոսից ավելին պաշտպանության ոլորտում ներդնելու պլանների մասին: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները բազմիցս քննադատել են Գերմանիային՝ ստանձնած պարտավորությունների հարցում թերանալու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան բյուջեով միջոցներ է հատկացրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում Կիևին օգնելու համար։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների խոսքով՝ Բեռլինի ընդհանուր օգնությունը, ներառյալ ուկրաինացի փախստականներին տեղավորելու և նրանց խնամքի ծախսերը, կազմում է 22 միլիարդ եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս