Բաժիններ՝

Ավստրիայում սալմոնելայի բռնկում է տեղի ունեցել

Սալմոնելայի բռնկումներ են նկատվել Ավստրիայի բոլոր դաշնային նահանգներում, բացառությամբ Տիրոլից, ինչը, հավանաբար, կապված է Լեհաստանից ներկրված հավի մսից պատրաստված քյաբաբի իրացման հետ։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ավստրիայի առողջապահության և սննդի անվտանգության գործակալությունը (AGES)։

«Ներկայումս Ավստրիայում առկա են սննդային վարակների բռնկումներ, հիվանդացել է 27 մարդ, մեկը մահացել է», ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Գործակալությունը նշում է, որ սննդամթերքից փոխանցվող հիվանդությունների այս բռնկումների հետաքննությունն իրականացվում է AGES-ի, Առողջապահության նախարարության և դաշնային նահանգների համապատասխան իրավասու մարմինների միջև սերտ համագործակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս