Բաժիններ՝

Նիգերի հեղաշրջման առաջնորդը պատրաստ է բանակցություններ անցկացնել ECOWAS-ի հետ

Նիգերում պետական ​​հեղաշրջման առաջնորդ բանակի գեներալ Աբդուռահման Չիանին պատրաստ է բանակցություններ անցկացնել ECOWAS-ի հետ, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի կրոնական գործիչներին, որոնք հանդիպել են նրա հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Պատվիրակությունը գլխավորած շեյխ Աբդուլահի Բալա Լաուի խոսքով՝ բանակցությունների ժամկետները կարող են որոշվել մոտ օրերս։

«Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որի միջոցով Նիգերում խունտայի պետական ​​հեղաշրջման առաջնորդները երկխոսություն կանցկացնեն ECOWAS-ի առաջնորդների հետ` միմյանց հասկանալու համար, որպեսզի խաղաղությունը շարունակի տիրել մեր տարածաշրջանում»,- հավելել է նա։

Հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի աշխատակիցների մի մասը դեմ հանդես եկավ իշխանությունից հեռացված պետության ղեկավար Մոհամեդ Բազումին։ Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբն աջակցել է խռովություններ կազմակերպած մարտիկներին։

ECOWAS-ը, Եվրամիությունը, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են ռազմական հեղաշրջումը և պահանջել ազատ արձակել Բազումին ու վերականգնել նրան նախագահի պաշտոնում։

Օգոստոսի 10-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կայացել է ECOWAS-ի պետությունների գագաթնաժողովը, որի մասնակիցներն ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծել են, որ իրենք «մշտապես միտված են (Նիգերում) սահմանադրական կարգի վերականգմանը՝ օգտագործելով խաղաղ մեթոդներ»։ Միևնույն ժամանակ հանդիպման մասնակիցները համաձայնել են ձևավորել և պատրաստ պահել զորակազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս